Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:45 28-08-2025

ՔՊ մտնելը պարտադիր է․ Հրապարակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք համագումարին ընդառաջ, հրահանգ է իջել համայնքներում ՔՊ խմբակցությունների անդամ ավագանիներին, որ բոլորը ՔՊ-ին պետք է անդամագրվեն կամ էլ վայր դնեն մանդատն ու հեռանան։ Բնականաբար, հրահանգն իջեցվել է Նիկոլ Փաշինյանից:

Նա ՔՊ վարչության ընտրությունների համար փորձում է իրեն ապահովագրել հնարավոր անակնկալներից եւ վարչությունն ընտրող պատվիրակների կազմը առավել կախյալ անձանցից ձեւավորել։

Բանն այն է, որ ավագանու անդամները ՔՊ տարածքային կազմակերպության անդամներ են, որոնք համարվում են նաեւ վարչության ընտրությունների ընտրիչներ։

Այդ մարդիկ են գաղտնի քվեարկությամբ ընտրելու թե՛ կուսակցական ղեկավար մարմինը՝ վարչությունը, թե՛ վերահսկող հանձնաժողովը, ուստի ինչքան շատ լինեն նրանք, այնքան կուսակցության ներսում առկա եւ միմյանց, իսկ ամենագլխավորը՝ Փաշինյանի դեմ պայքարող խմբավորումների գործը կբարդանա:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում