Արտաքին 11 ամիս առաջ - 22:45 27-08-2025

Ռուբիոն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Եվրաեռյակի ԱԳՆ ղեկավարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի հարցով բանակցություններ է վարել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի, Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմիի հետ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը։

«Նրանք բոլորը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ չստանա միջուկային զենք»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին, հայտնել էր, որ «Եվրաեռյակի» երկրները մտադիր են վերականգնել պատժամիջոցներն Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով միջուկային համաձայնագրերը խախտելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը