Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:30 22-08-2025

ՔՊ-ում նորից պաշտոնի համար են պայքարում. Հրապարակ

Արսեն Թորոսյանի՝ գործադիր տեղափոխվելու որոշումը կրկին աժիոտաժ է առաջացրել Ազգային ժողովի իշխանական ֆրակցիայում։ Թորոսյանը ղեկավարում էր Առողջապահության մշտական հանձնաժողովը, դրանով պայմանավորված՝ ստացել է ծառայողական մեքենա, ավել աշխատավարձ, հիմա այդ բաղձալի պաշտոնի համար մրցապայքար է սկսվել, հատկապես՝ հանձնաժողովի ներսում։

Սակայն իշխանական թիմում առավել հավանական են համարում, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնա, եւ այդ գործառույթներն օրենքով սահմանված կարգով վերապահվեն փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանին, որը մասնագիտությամբ բուժքույր է, նախկինում աշխատել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, սակայն պատգամավոր է դարձել առանց բարձրագույն կրթության եւ, շատերի կարծիքով, չի ձգի այդ «պոստում»։

Գուցե փորձաշրջան սահմանեն, նոր հասկանան անելիքները։ Հիշեցնենք, որ Թորոսյանը հանձնաժողովը նախագահում էր ընդամենը մի քանի ամիս՝ նախկին ղեկավար Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով