Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:25 22-08-2025

Մոսկվան էլ արցունքներին չի հավատում. Հրապարակ

Նախօրեին Հայաստան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տհաճ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Թեհրանի պես, Մոսկվան էլ չի հավատում Փաշինյանի հավաստիացումներին, ուստի զգուշացում է ստացել, որ Հայաստանը խնդիրներ է ունենալու ԵԱՏՄ-ի հետ, եթե պարզվի, որ մաքսային հսկողությունը ՀՀ մաքսային մարմինները չեն իրականացնելու։

ԵԱՏՄ սկզբունքների համաձայն՝ ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքով անցնող ապրանքները ենթակա են միասնական մաքսային հսկողության։ Թրամփի ուղին Ադրբեջանին առեւտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջեւան:

ԱՄՆ-ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` եւս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Եթե ճանապարհի հսկողությունը ՀՀ մաքսային մարմինները չեն իրականացնում, ապա ԵԱՏՄ-ի հիմնական սկզբունքների միակողմանիորեն խախտման հետ է Հայաստանն առնչվելու։

Փաշինյանն ընտրության առջեւ է կանգնած՝ կա՛մ դուրս է բերում Հայաստանը ԵԱՏՄ-ից, կա՛մ ենթարկվելու է պատժամիջոցների, նոր հեռացվելու։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով