Ներքին 1 տարի առաջ - 00:08 21-08-2025

Կալանավորվել է Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղան, որը կասկածվում է «Չաղ Ռուստամ»-ի տան մոտ մահվան ելքով «ռազբորկայի» մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 18-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանը և երկու քննիչներ միջնորդություն են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նստավայրը Եղվարդ քաղաք, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի օգոստոսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն և սպանություն կատարողներից 3-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ապա դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ Արդադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, ում հայրը կոչումով գենարալ և ՀՀ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում