Ներքին 1 տարի առաջ - 22:43 20-08-2025

Մեզ համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը․ ԲՏԱ նախարար

Այսօր ընդունել եմ «Supermicro» տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Քլեյ Չենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։

Այդ մասին հայտնում է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
««Supermicro»-ն աշխարհում առաջատար ընկերություններից է բարձր արտադրողականությամբ սերվերների, պահեստավորման համակարգերի և էներգախնայող տվյալների կենտրոնների լուծումների ոլորտում։

Ընկերության տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արհեստական բանականության, մետատվյալների մշակման, ամպային հաշվարկների և առաջատար թվային ենթակառուցվածքների ոլորտներում։

Իմ խոսքում ընդգծել եմ, որ ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը և նորարարական լուծումների ներդրումը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում