Արտաքին 1 տարի առաջ - 21:03 20-08-2025

Թուրքիան Ադրբեջանին կապող երկաթուղու հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին

Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին` Թուրքիայի Իգդիր քաղաքում։

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Զանգեզուրի միջանցքի գործարկման շնորհիվ Պեկինից մինչև Լոնդոն ձգվող արևելք-արևմուտք երթուղին կդառնա ավելի արդյունավետ»,- նշված է նրա հայտարարության մեջ։

Ուրալօղլուն գրավոր հայտարարության մեջ ներկայացրել է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու վերաբերյալ մանրամասներ։

Նրա խոսքով՝ նշված երթուղին էականորեն կուժեղացնի Թուրքիայի արևելքում բեռների և ուղևորների փոխադրումը։ Նա նշել է, որ երկաթուղին ոչ միայն կբարձրացնի Թուրքիայի լոգիստիկ կարողությունները, այլև կխթանի երկրի՝ Ասիային կապող առևտրային ուղիներում աշխարհաքաղաքական նշանակության կայուն կետ հանդիսանալու դերը։

Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության ջանքերի շնորհիվ նախագծի իրականացման համար ներգրավվել է 2,4 միլիարդ եվրոյի արտաքին ֆինանսավորում։

«Կկառուցվի 224 կմ երկարությամբ, երկկողմանի, էլեկտրաֆիկացված և ազդանշանային երկաթուղային գիծ։ Դրա տարողունակությունը կկազմի տարեկան 5,5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ։ Նախագիծը ներառում է 24 թունելի, 10 կամրջի, 144 ստորգետնյա և 27 վերգետնյա անցումների, ինչպես նաև 480 ջրատար խողովակների կառուցում»,- ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա ընդգծել է, որ այս երկաթուղին հանդիսանում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովող «Զանգեզուրի միջանցքի» կարևոր բաղադրիչ։

«Այս գծի շնորհիվ Թուրքիան և Ադրբեջանը կունենան նոր երկաթուղային կապ։ Միևնույն ժամանակ, Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի արտադրական ներուժն ավելի արագ կհասնի արտաքին շուկաներ, իսկ Միջերկրականի տուրիստական ներուժը կաճի։ Բացի այդ, գիծը կխթանի Տրանսկասպյան և հյուսիս-հարավ միջանցքները՝ ամրապնդելով Եվրասիայի մատակարարման և լոգիստիկ ցանցերը և Թուրքիային կդարձնի տարածաշրջանային համագործակցության կենտրոն։ Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ կաճի նաև Հարավային Կովկասի տնտեսական համագործակցությունը, իսկ Պեկինից մինչև Լոնդոն ձգվող արևելք-արևմուտք երթուղին կսկսի գործել առավել արդյունավետ։ Միջին միջանցքի երկաթուղային և ավտոմոբիլային բեռնափոխադրումների կարողությունները կաճեն»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան