Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:20 19-08-2025

Հիմա Նիկոլը պարզ ասում է՝ ես չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի գրառումը

«Որ դադարենք պարտվել ինքներս մեզ

Երեկ, ուղերձի մասին առաջին անոնսից հետո, մարդիկ իրար հարցնում էին, թե ի՞նչ է ասելու Նիկոլը իր ուղերձում։ Մեծ մասը՝ տագնապած, մի մասը՝ հույով։ Նույնիսկ խելոք մարդիկ ամենաանկապ տարբերակներն էին քննարկում։ Ժամանակներն են այդպիսին։

Վերջում պարզվեց, որ Նիկոլը ասում է շատ պարզ մի բան։ Մոտավորապես ասում է՝ ես այլևս չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը. նկարվեցինք, ստորագրեցինք, ձեռք սեղմեցինք, ցրվեցինք տներով, ու հիմա, սիրելի ժողովուրդ, չգիտեմ՝ ինչ է լինելու, ու ինչի մասին է վաղվա Հայաստանը»։

Մինչև 2018-ը բոլորը, այդ թվում՝ Նիկոլը, գիտեին, որ Հայաստանը հետհաղթանակային փուլի մասին է, որը դժվար է, բարդ է։ Շատ երկար փուլ էր, որը պահանջում էր լիքը բաներ չանել կամ անել, որը պահանջում էր շատ բաներ այլ կերպ անել, բայց փուլը, էպոխան, ֆիքսված հաղթանակի էվոլյուցիոն ամրապնդման մասին էր։ Այլ հարց է, որ մենք չհասկացանք, որ հաղթանակը շատ բարդ բան է ու պահանջում է լուրջ պետական-քաղաքական մտածողություն։

Հիմա Նիկոլը պարզ ասում է՝ ես չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը։ «Համերգ, քեֆ, ուտել, վիզա, խաղաղության բերկրանք» հասկացանք, բայց այս ամենը պետության հեռանկար և պետական իդեա չի։

Ամբողջ ողբերգությունն այն է, որ այս պահի հականիկոլ ճամբարը, լիդերությունը նույնպես չգիտի՝ ինչի մասին է այսօրվա և վաղվա Հայաստանը։ Իսկ եթե չգիտի, ապա չի կարող սեփական հասարակությանը բացատրել-համոզել-կոնսոլիդացնել։

Մենք հիմա չգիտենք, թե ինչ է նշանակում հետպարտություն երկրի վերականգնում։ Մեր պետական-քաղաքական միտքը չի ձևակերպում հետպատերազմյան վերականգնման մեր նպատակները, փուլերը, տեսլականը։ Հենց սա է պատճառը, որ պատերազմից անգամ տարիներ հետո մեր պարտությունը շարունակվում է, ու մենք արդեն մեզ ենք պարտվոււմ։ Սա էլ չենք հասկանում։ Մի պահից սկսած՝ թուրքը չի մեզ հաղթում, մենք ենք մեզ պարտություն բերում։ Ու սա լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ որևէ քաղաքական միավոր, դաշինք, թիմ չի ձևակերպելու հետպարտության, հետպատերազմյան վերականգնման ծրագիրը, փուլերը, նպատակները, տեսլականը։

Քանի սա չի արվել՝ մենք աշխարհում ոչ մեկին հետաքրքիր չենք, պետք չենք։ Մեր հայրենիքը պարբերաբար ընկալվելու է որպես այլոց հաշիվներ պարզելու կամ ինչ-որ մեկի համար մրցանակ ստանալու միջոց։

Քանի դեռ մենք չգիտենք, թե ինչի մասին է պարտությունից հետո, այս վիճակով, մեր պետությունը, մեր հավաքական և լիդերային միտքը ինչպես է ձևակերպում Հայաստանի վաղվա օրվա նպատակները, Նիկոլը կարող է մնալ իշխանության ու մարդ բռնել, որոնց մի մասը նույնիսկ չհասկանա էլ, թե իրեն ինչու են բռնել, կարող է ելույթներ ունենալ, կարող է էլի զիջումներ անել ու էլի համոզել, որ սա խաղաղության բերկրանքն է։

Քաղաքականությամբ «չզբաղվողներին» և հասարակության լայն-իներտ շերտերին պետք է բացատրել, թե ինչ է նշանակում ապրել մի երկրում, որի վաղվա բովանդակությունը և հեռանկարը չի ձևակերպվում։ Դա իսկապես վախենալու է։

Եթե մենք՝ հականիկոլ լիդերությունը, էլի մի որոշ ժամանակ չկարողանանք ինքներս ձևակերպել Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բովանդակությունըև դրանով չգնանք դեպի ժողովուրդ, ապա մեր փոխարեն դա կանեն հարևանները՝ իրենց ձևով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա