Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:00 19-08-2025

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

Թրամփը Truth Social-ում գրել է, որ զանգահարել է Պուտինին՝ Զելենսկու հետ հնարավոր հանդիպման հարցը քննարկելու համար: Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև հնարավոր հանդիպման վայրը դեռևս որոշված չէ, սակայն փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոոֆը համակարգում են հարցերը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, նշել է Թրամփը։

«Սա շատ լավ, վաղ քայլ էր գրեթե չորս տարի տևող պատերազմի համար», - գրել է ԱՄՆ նախագահը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ երկու կողմերն էլ «աջակցություն են հայտնել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակմանը»։

Ուշակովի հայտարարությունից պարզ չէ, թե արդյոք Պուտինը համաձայնվե՞լ է հանդիպել Զելենսկու հետ։

Հանդիպումներից հետո Զելենսկին Սպիտակ տան դիմաց լրագրողներին ասել է, որ պատրաստ է երկկողմ հանդիպման՝ հավելելով, որ կհանդիպի Պուտինի հետ առանց նախապայմանների։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա