Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:21 19-08-2025

Մարզպետը բոյկոտել է տոնը. Հրապարակ

Ուրբաթ-շաբաթ օրերին Սյունիքի մարզի Գորիս, Կապան համայնքներում նշել են այդ քաղաքների տոնը։ Եթե Գորիսում ամեն ինչ նորմալ է անցել, ապա Կապանում տոնը, կարելի է ասել, հարամվել է։ Հայտնի է, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու համայնքապետ Գեւորգ Փարսյանը ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունեն, չնայած վերջերս որոշակի մեղմացել է լարվածությունը, բայց ամբողջությամբ չի հարթվել։

Մեզ ասացին, որ մարզպետն ակնկալել է՝ Փարսյանը կգա իր աշխատասենյակ, եւ միասին կայցելեն հերոսների հիշատակին նվիրված Բաղաբուրջի հուշահամալիր, որից հետո կսկսեն տոնական միջոցառումների շարքը, սակայն Փարսյանը չի արդարացրել մարզպետի հույսերը:

Ղուկասյանն էլ չի այցելել հուշահամալիր եւ նախորդ տարիների պես՝ միայն շնորհավորական ուղերձ է հղել։ Մեզ սկզբում ասացին, թե մարզպետարանների ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները հուշահամալիրում` լսելով եւ տեսնելով, որ մարզպետը չի մասնակցելու, ժեստ են արել նրան եւ իրենք էլ չեն մասնակցել Կապանի մշակույթի տանն անցկացվող հանդիսավոր միջոցառմանը, թեպետ վարկած կա, որ մարզպետն է նման հրահանգ տվել՝ ձախողել Փարսյանի կազմակերպած միջոցառումը։

Դպրոցների տնօրենները, ուսուցիչները եւ այլ կոլեկտիվներ տանը նստած են հետեւել հարազատ Կապանի տոնին, հատուկենտ անհնազանդներ են մասնակցել, որոնց, ըստ մեր աղբյուրի, պատրաստվում են պատժել։ Ինչպես նախորդ, այս տարի էլ ընդդիմադիրներ են ներկա եղել, ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով