Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 19-08-2025

Կադրերի դեֆիցիտ կա` մարզպետացու չեն գտնում. Հրապարակ

Իշխանությունը կադրային լրջագույն դեֆիցիտ ունի` բազում պաշտոններ տարիներով թափուր են մնում, որովհետեւ համապատասխան կադրեր չկան, որոնցով կկարողանան համալրել այդ հաստիքները, եղածն էլ տարիներով ԺՊ են մնում, կամ փոխանցիկ կադրեր կան, որ մի տեղից հանում են տանում մեկ այլ տեղ։ Դիցուք, հունիսի 2-ից Լոռվա մարզպետի պաշտոնը թափուր է:

Նախկին մարզպետ Արամ Ղազարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո այդ պաշտոնը չի համալրվել, նրա տեղակալներից Հովհաննես Ավետիսյանն է մարզպետի պարտականությունները ժամանակավոր կատարում։ Նույնն վիճակն է Արմավիրի մարզում` հուլիսի սկզբներին Արգիշտի Մեխակյանին նշանակեցին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար, քանի որ շուտով Էջմիածնում ընտրություններ են, եւ Մեխակյանն է ՔՊ-ի թեկնածուն:

Իսկ համայնքապետի պաշտոնը թափուր էր մնացել Դիանա Գրիգորյանի հրաժարականից հետո, եւ Արմավիրի մարզպետի պաշտոնը մինչ օրս թափուր է։ Վարչապետի խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանն ասում է՝ ոչ մի տարօրինակ բան չկա, որ, դիցուք, Լոռվա մարզպետի պաշտոնը թափուր է, պաշտոնակատարը, ըստ խորհրդականի, լավագույնս կատարում է մարզպետի պարտականությունները․ «Ես համաձայն չեմ, թե կադրային սով է, իմ կարծիքով՝ վարչապետը շուտով կհամալրի այդ պաշտոնը»։

Թափուր է նաեւ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը․ նախկին պաշտոնյայի` Եղիշե Կիրակոսյանի հրաժարականից հետո այդ պաշտոնում տեղապահ է նշանակվել Լիպարիտ Դրմեյանը: Իսկ գրասենյակում գաղափար չունեն, թե երբ կնշանակեն նոր ներկայացուցիչ կամ ինչքան կմնան տեղապահի հույսին։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով