Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:55 18-08-2025

Փաշինյանի ուղերձը ոչ թե խաղաղության սկիզբն ազդարարող էր, այլ՝ Արցախի հարցի լիարժեքորեն վերջնական թաղումն ազդարարող

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօրվա օրը հասարակության մեջ առաջացրեց կոգնիտիվ դիսոնանս՝ ճակատագրական հակադրությամբ։
Մի կողմից, հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որն իր ամբողջ տրամաբանությամբ ուղղված էր հերթական ընտրությունների նախաշեմին հանրային դիրքավորումներ ապահովելուն։

Այդ ուղերձի հիմնական նշանակությունն ու գործառույթը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված խայտառակ փաստաթուղթը երկարատև խաղաղության հաստատման «պայմանագիր» ներկայացնելն էր։

Իրականում, սակայն, դա ոչ թե խաղաղության սկիզբն ազդարարող էր, այլ՝ Արցախի մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի և Արցախի հարցի լիարժեքորեն վերջնական թաղումն ազդարարող։ Նա իր խոսքի ենթատեքստում արդեն իսկ հանրությանը նախապատրաստում էր նոր տարածքային զիջումների գաղափարին, իսկ ներկա մռայլ իրականությունը մատուցվում էր իբրև 2021 թվականի իրենց նախընտրական խոստումների իրականացում, իսկ պետականության ուրվականային պատրանքը՝ որպես անփոփոխելի ձեռքբերում կամ ճշմարտություն։

Հակառակ դրան, դատարանում հնչեց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքը։ Այն ոչ թե քաղաքական հաշվարկով էր պայմանավորված, այլ բխում էր հոգևոր առաջնորդի անկեղծությունից։ Սրբազան հայրը դիմում էր դատարանի դահլիճում նստած արդարադատություն իրականացնողներին՝ զգուշացնելով, որ նրանց վարքագիծը անկեղծորեն մտահոգում է իրեն, քանզի այն ապագայում ակնհայտորեն դառնալու է պատմության խարան, որն անջնջելիորեն փակցվելու է այսօրվա իշխանությունների վրա։

Նա կոչ էր անում չդառնալ այս խայտառակության մասնակից, չթողնել, որ «չարդարադատությունը» դառնա նրանց համար կործանարար։ Նրա խոսքը հայրական էր, բայց նաև՝ քաղաքական իմաստով շատ ավելի արժեքավոր, քան իշխանության կեղծ խաղաղասիրական քարոզչությունը։

Այս երկուսի հակադրությունը խորհրդանշական է։ Մի կողմից՝ իշխանության խոսք, որը փորձում է պարտությունը ներկայացնել իբրև ձեռքբերում, իսկ մյուս կողմից՝ հոգևոր առաջնորդի խրատ, որը մերկացնում է ճշմարտությունը։ Եվ այստեղ է ծնվում մեր հանրության կոգնիտիվ դիսոնանսը։ Մենք լսում ենք երկու հայերեն բառ, բայց ընկալում ենք երկու տարբեր աշխարհներ։ Մեկում՝ հաշտեցում պարտության և նվաստացման հետ, մյուսում՝ պայքար հանուն արժանապատվության ու ազգային պատասխանատվության։

Հետևաբար հարց է ծագում, ինչպես կարող է նույն ազգի արգանդը ծնել նման ծայրահեղ տարբերություններ։ Մեկը՝ որպես հաշտեցված պարտվողականության քարոզիչ, մյուսը՝ որպես հավատի ու արժանապատվության պաշտպան»։

Եթե մենք՝ որպես ժողովուրդ, չկարողանանք տարբերել այդ արժեքային հակադրությունը, ապա ինքներս ենք դառնալու մեր կործանման մասնակիցը։ Վայ մեզ, եթե չվերագտնենք ճշմարտությունը, վայ մեզ, եթե դարձի չգանք»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ