Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:40 18-08-2025

Նիկոլը հասկացնում է, որ իրեն կուրորեն պետք է հավատալ ու վստահել, հակառակ դեպքում՝ կկորցնեք ամեն ինչ․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Գաղտնիք չէ, որ Նիկոլի հռետորաբանությունը մշտապես պարունակում է սիմվոլիկա, որը նրա կողմից հաճախ ներկայացվում է կտրուկ և երբեմն էլ կոպիտ ձևակերպումներով։ Մի քանի ամիս առաջ նրա հնչեցրած «պետության համը կմնա բերաններդ» արտահայտությունը հենց այդ շարքի բնորոշ օրինակներից է, որը նա ասաց Սամվել Կարապետյանի կալանավորման ընթացքում։ Այս արտահայտությունը, իհարկե, երկու կերպ կարող ենք մեկնաբանել, քանի որ այն դասական ալեգորիա է և բնավ պատահական չէ, որ հենց այդ ձևակերպումն էր կիրառվել։

Առաջին հայացքից այն գուցե կարող է ընկալվել որպես տարօրինակ, անգամ անհասկանալի խոսք, սակայն խորքային ենթատեքստում այս արտահայտությունը իշխանության կողմից հանրությանը փոխանցվող նախազգուշացում է՝ սպառնալիք․ Նիկոլն այս կերպ անուղղակի հասկացնում է, որ դուք չեք գնահատում այն, ինչ ունեք, և միայն պետությունը կորցնելուց հետո կհասկանաք, թե ինչ է նշանակում պետականություն ունենալ։

Սա նիկոլական խոսույթին բնորոշ հռետորաբանություն է, որով նա ամեն ինչ անում է՝ հասկացնելու համար, որ ինքն է այն միակ ճշմարիտ ուղին, որին կուրորեն պետք է հավատալ ու վստահել, հակառակ դեպքում դուք կկորցնեք ամեն ինչ։ Այստեղ կարևորը ոչ թե լեզվական ձևակերպումն է, այլ ուղերձի տրամաբանությունը։ Նիկոլը փորձում է հասարակությանը ներկայացնել պետականության փխրունությունը՝ այն մատուցելով ոչ թե դասական քաղաքական խոսքի միջոցով, այլ կենցաղային փոխաբերության։ Այսպիսով, պետականության արժեքը ներկայացվում է ոչ թե ինստիտուցիոնալ ու իրավական տեսանկյունից, այլ զգայական, էմոցիոնալ մակարդակում․ այն, ինչ կկորցվի, հետագայում «համի նման» կմնա հիշողության մեջ։

Սրանով օրվա կառավարիչները ձևավորում են հանրային ընկալման հատուկ դաշտ․ պետականությունը դառնում է ոչ թե առօրյա կյանքում գիտակցված և պահպանվող գերագույն արժեք, այլ այնպիսի մի բան, որի կարևորությունը մարդը գիտակցում է միայն կորուստից հետո։ Սա, իր հերթին, հղում է դեպի ավելի լայն քաղաքական նարատիվ, որտեղ իշխանությունը իր քայլերը և որոշումները արդարացնում է «փրկության վերջին հնարավորությամբ»․ եթե չլինի այս կառավարությունը, ապա կկորցվի պետությունը, իսկ հասարակությունը այդ կորուստը կզգա միայն հետին թվով։

Նման հռետորաբանությունը ունի երկակի ազդեցություն․ մի կողմից՝ հասարակության վրա այն սերմանում է վախ և անորոշություն՝ ձևավորելով պատկերացում, թե պետությունը ցանկացած պահի կարող է անհետանալ, մյուս կողմից՝ քաղաքական դաշտի վրա այն թույլ է տալիս իշխանությանը իրենց պատասխանատվությունը ներկայացնել որպես «վերջին պատնեշի» դերակատարում՝ հանրային ընկալումը տեղափոխելով էմոցիոնալ դաշտ և նվազեցնելով քննադատության տարածքը։

Այսպիսով, «պետության համի» մասին արտահայտությունը պարզապես լեզվական յուրահատկություն չէ, այլ քաղաքական հաղորդակցման հստակ մեխանիզմ։ Այն հանրությանը հիշեցնում է, որ պետականության կորուստը հավասարազոր է ազգային ինքնության և կենսական միջավայրի կորստին։ Սակայն այս մոտեցումը նաև վտանգ ունի․ այն կարող է հանրության մեջ ձևավորել ոչ թե պետականության գիտակցված պաշտպանություն, այլ անորոշության ու պարտվողականության զգացում՝ դրանով իսկ թուլացնելով հասարակական դիմադրողականությունը, ինչը, այս փուլում, ձեռնտու է նիկոլական օրակարգին»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին