Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 15-08-2025

Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է. Հրապարակ

Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է. Հրապարակ

Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ հալածանքներից հետո բացահայտեց, որ գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»` ի հակակշիռ Նիկոլ Փաշինյանի` «Երկրի հակառակ կողմը» գրքի, որը նա գրում էր ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին: «Գիրքը լինելու է ինքնակենսագրական, եւ հիմնական մասը նվիրված է լինելու իմ այն հեռախոսի պարունակությանը, որն այսօր գտնվում է չգիտեմ որտեղ»,- ամիսներ առաջ մեզ ասել էր Աղազարյանը, որի հեռախոսը քննչական գործողությունների ժամանակ ապօրինի առգրավել էին: Հիշեցնենք նաեւ, որ Աղազարյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ մերժեց Փաշինյանի խնդրանքը՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Երեկ տեղեկացանք, որ Աղազարյանն ավարտել է գիրքը, այն ավելի քան 300 էջանոց է լինելու: Հեղինակը զիլ դրվագներ է խոստանում` հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված պատմություններում: Նա Փաշինյանին համեմատել է Վազգեն Սարգսյանի հետ, բայց, ինչպես ինքն է ասում՝ «վատ Վազգենի», ավելի ճիշտ՝ Վազգենի վատ կողմերի հետ, թե ինչպես վերջինիս շրջապատը, ստրկաբար հնազանդվելով, Վազգենից վատ Վազգեն կերտեց։ Գիրքը տպարան կուղարկվի սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին էլ Աղազարյանը գրքի շնորհանդեսը կկազմակերպի։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով