Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:07 12-08-2025

Անընդունելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. «Հայաստան» խմբակցություն

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որոնց չհիմնավորված կարևորությունը շեշտում և քարոզում են փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչները, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Ավելին, դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ:

Մասնավորապես՝ դրանցով փորձ է արվում լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանական քաղաքականությունը, պատանդառությունն ու շինծու դատավարությունները, Արցախից հայկական հետքի վերացումը, Մինսկի խմբի լուծարմամբ՝ արցախյան հիմնահարցը միջազգային օրակարգից դուրս մղելը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը, դրանք ոչ միայն չեն վերացնում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական երեք տասնամյակից ավելի տևող շրջափակումն ու թշնամական գործողությունները, այլև Ադրբեջանը անխոչընդոտ կապ-միջանցք է ստանում Հայաստանի սուվերեն տարածքում՝ ստեղծելով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումների և արգրեսիան շարունակելու հավելյալ պայմաններ, ստորագրված փաստաթղթերում չկան միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշները, մարդու ազատությունների և հիմնարար իրավունքների ապահովման և պաշտպանության միջազգային հանձնառությունները, նախաստորագրված համաձայնագիրը (մասնավորապես, հոդված 8-9, հոդված 15) պարունակում է ձևակերպումներ, որոնք ակնհայտորեն օգտագործվելու են արցախյան ազատագրական պայքարին մասնակցած բոլոր հայորդիների դեմ, քողարկում են ադրբեջանական հանցագործությունները, ինչպես նաև զրկում են հայկական կողմին այդ հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու միջազգային գործիքակազմ օգտագործելու հնարավորություններից, անգամ ստորագրված փաստաթղթերում ձևականորեն հռչակված տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման, խաղաղություն հաստատելու փոխադարձ կամքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու ձևակերպված դրույթները ոչ մի միջազգային երաշխիք չեն նախանշում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրանք հիմնված են բացառապես Ադրբեջանի ցանկության վրա: Իսկ այն նախապայմանները, որոնք Ադրբեջանը ներկայումս առաջադրում է (Անկախության հռչակագրից հրաժարում, սահմանադրական փոփոխություններ և այլն), վկայում է վերջինիս ակնհայտ հակառակ ցանկության մասին: Տարածաշրջանային իրական խաղաղությունը և երկարատև կայունությունը՝ հիմված ազգերի ազատ ինքնորոշման վրա, պահանջում է շահերի բազմակողմ համադրում, ուժերի իրական հավասարակշռություն, միջազգային երաշխիքների առկայություն: Մեր կողմից անհրաժեշտ է ապահովել Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության համակարգերի ամրապնդում, ներազգային համերաշխության հաստատում, ազգային-պետական ինստիտուտների ամրացում, ինչպես նաև արտաքին դաշնակիցների ներգրավում:

Առանց վերը նշված հարցերի՝ ներկայացված փաստաթղթերը բացառապես փաստում են հայկական կողմին հասցվող մեծ վնասի մասին:

Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ չարաշահելով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորությունները, խախտելով կառավարության ստանձնած հանրային-իրավական պատասխանատվությունը, կեղծ խաղաղության քարոզով մոլորության մեջ է փորձում գցել հայ ժողովրդին՝ նպատակ ունենալով ապահովել իր ռեժիմի վերարտադրությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք մերժում ենք նման գործելաոճը, անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները, վերահաստատում ենք, որ հնարավոր է դուրս գալ մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու կերտել ամուր պետականություն: Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ բացառելով ազգային ողբերգության հեղինակ-Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12 օգոստոսի, 2025 թ.

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ