Ներքին 1 տարի առաջ - 18:35 11-08-2025

Օպտիմալացման հետևանքով Գյումրիի բուժհիմնարկները մնացել են բախտի քմահաճույքին

ՀՀ կառավարության 2020թ. սկսած բուժհաստատությունների օպտիմալացման գործընթացով Հայաստանի ողջ տարածքում իրար հետևից փակվել են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես ծննդատներ և նեղ մասնագիտացում ունեցող բուժհիմնարկներ։ Օպտիմալացման հետևանքով դատարկված Գյումրիի բուժհիմնարկները մնացել են բախտի քմահաճույքին։ Վերջին 4-5 տարում այդ շենքերի ճակատագրով հետաքրքրվողներ չկան։ Դատարկ և անօգտագործելի տարածքների են վերածված Գյումրիի նախկին վիրաբուժական, նախկին Սամարիթեր և «Ճերմակ» հիվանդանոցների շենքերը, իսկ վերջին 3.5 տարում նաև ուռուցքաբանական հիվանդանոցը, ինֆեկցիոն հիվանդանոցը, ինչպես նաև 20 տարուց ավելի է դատարկ է մնում Գյումրիի պատմական միջուկում գտնվող «Ճերմակ հիվանդանոցը», որն եղել է առաջին բժշկական բազմապրոֆիլ բուժհիմնարկը։

Մինչև 2000-ականները «Ճերմակ հիվանդանոցը» գործող հիվանդանոց էր, օպտիմալացումից հետո շենքը քայքայվում է։ Շենքով հետաքրքրվողներ, կամ այսպես ասած շենքի վրա «աչք ունեցողներ» միշտ են եղել, բայց շենքի հետագա ճակատագրի համար վերջնական որոշում չի կայացվել։

2023 թ. փետրվարին Գյումրիի ավագանու կողմից որոշվել էր հիվանդանոցի շենքը վարձակալության տրամադրել, հանրային լսում էր տեղի ունեցել, որի ընթաթցքուն քննարկվել էր 3 հայտ։ Առաջարկվում էր շենքը որպես բուժհաստատություն շահագործել կամ դարձնել հյուրանոց: Վերջերս էլ նորընտիր ավագանու նիստում որոշվեց, որ շենքը պետք է վերադարձվի քաղաքին և ծառայի որպես հիվանդանոց։

Բախտի քմահաճույքին են թողնված նաև Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը, երկաթգծի հիվանդանոցի շենքը։

Պարբերաբար այս շենքերը հանվում են աճուրդի, բայց այդպես էլ գնորդ չի գտնվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը