Ներքին 1 տարի առաջ - 12:53 11-08-2025

Ալցհայմերի բուժման մեջ առաջընթաց կա․ լիթիումը կարող է վերականգնել հիշողությունը

Գիտնականները հայտարարել են Ալցհայմերի հիվանդության բուժման ոլորտում նշանակալի առաջընթացի մասին․ նրանց հաջողվել է ոչ միայն կանգնեցնել հիվանդության զարգացումը, այլև վերականգնել կորցրած հիշողությունները։

Հետազոտության արդյունքներով՝ հիշողության խնդիրները կարող են կապված լինել ուղեղում լիթիումի ցածր մակարդակի հետ։ Լիթիումի մակարդակի համալրումը նպաստում է ճանաչողական գործառույթների վերականգնմանը և, նախնական տվյալների համաձայն, կարող է ապահովել երկարաժամկետ պաշտպանություն հիվանդությունից։

Առաջիկայում նախատեսվում են կլինիկական փորձարկումներ և դեղամիջոցի զանգվածային արտադրության նախապատրաստական աշխատանքներ։

Ձեզ գուցե հետաքրքրի