Ներքին 1 տարի առաջ - 15:45 09-08-2025

Երիտասարդները բուհ չեն գնում, քանի որ տեսնում են՝ առանց դիպլոմի էլ կարող են վարչապետ դառնալ

Հայաստանի բուհերում այս տարվա ընդունելության երկու փուլի ամփոփումից հետո թափուր է մնացել 1174 տեղ։ Պետական բուհերում 25, իսկ մասնավորներում 96 բաժին առհասարակ դիմորդ չի ունեցել։

Oragir.News-ի հետ զրուցում ՀՀ ԳԱԱ Գիտակրթականմիջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշեց՝ այս իրավիճակի առաջին և ամենակարևոր գործոնը դիմորդների թվի շարունակական նվազումն է․ «Չնայած անցած տարվա համեմատ այս տարի շատ չնչին աճ գրանցվեց, բայց ընդհանուր միտումը նվազող է։ Իշխանափոխությունից հետո ավելի քան 20%-ով պակասել է բարձրագույն կրթություն ստացողների թիվը»։

Մխիթարյանի խոսքով՝ դիմորդների պակասի երկրորդ պատճառը բուհական կրթության որակի հետևողական անկումն է . «Երիտասարդները գիտեն, որ բուհերի տված գիտելիքներն ու հմտությունները հաճախ չեն պահանջվելու աշխատաշուկայում։ Շատերը նախընտրում են 3-6 ամիս տևողությամբ գործատուի ներգրավմամբ դասընթացները, որոնք անմիջապես աշխատատեղ են ապահովում։ Շատ գործատուներ բողոքում են, որ բուհ ավարտած երիտասարդներին ստիպված են իրենց մասնագիտությունը սովորեցնել՝ գրեթե այբբուբենից»։

Երրորդ պատճառը, ըստ փորձագետի, կառավարության վարած քաղաքականությունն է, որի հետևանքով տապալվել է գյուղատնտեսական, բնագիտական և մանկավարժական մասնագիտությունների զարգացումը․ «Դիմորդ չունեցող 25 մասնագիտությունների մեծ մասը Ագրարային համալսարանում է։ Եթե ժամանակին այստեղ տարեկան ավելի քան 1000 դիմորդ էր լինում, այժմ այդ թիվը 20 անգամ կրճատվել է»։

Մխիթարյանի կարծիքով՝ սոցիալական մեդիան և հանրային որոշ օրինակներ նույնպես ազդում են երիտասարդների մոտիվացիայի վրա․ «Երիտասարդները տեսնում են, որ կան մարդիկ, ովքեր առանց բարձրագույն կրթության դարձել են վարչապետ կամ մեծ գործարար։ Նրանք տեսնում են, որ ոստիկանն առանց բուհական դիպլոմի կարող է երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան ուսուցիչը։ Սա ձևավորում է համոզմունք, որ կրթությունը չի գնահատվում»։

Փորձագետը իրավիճակի լուծումը տեսնում է համակարգային փոփոխությունների մեջ. «Պետք է փոխվի ընդհանուր մթնոլորտը։ Կրթված, դաստիարակված մարդիկ պետք է հասարակության մեջ բարձր դիրք ունենան։ Որոշում կայացնողների մեջ կրթություն չունեցողներին պետք է փոխարինել կրթված կադրերով։ Երբ երեխաները տեսնեն, որ գիտելիքն ու դաստիարակությունը առաջնային արժեքներ են, նրանք կձգտեն բուհեր»։

Մխիթարյանը համոզված է, որ առանց քաղաքական փոփոխության այս խնդիրնանլուծելի է: «Կարճ ասած՝ Հայաստանում իշխանության պետք է գան մարդիկ, ովքեր ունեն լավ կրթություն և գիտելիքներ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»