Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:15 08-08-2025

Նիկոլն իր «կիրթ» ընկերոջ հետ միասին, ապագայի պատերազմի նախերգանքն է հյուսում Վաշինգտոնում

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը․

«Իշխանազավթումից հետո երեք պատերազմի պատճառ դարձած Նիկոլը, իր «կիրթ» ընկերոջ հետ միասին, ապագայի պատերազմի նախերգանքն է հյուսում Վաշինգտոնում: Իսկ դրանից առաջ, փարիսեցու ու կեղծ հավատավորի ոճին համապատասխան, իրեն հատուկ քաղաքական ցինիզմին հոգևոր տեսք տալով՝ «խաղաղարարների» մասին գրառում է անում Մաթևոսի Ավետարանից...

Աշխարհում ոչ մի քրիստոնեա, նույնիսկ ամենաինքնահավանները, իրենք իրենց մասին այդքան բարձր կարծիքի չեն եղել: Էլ չասեմ Աստվածաշնչյան տողերը սեփական արշինով ներկայացնելու և այն չարաշահելով՝ ժողովրդին կուրորեն խաբելու Նիկոլի «տաղանդի» մասին:

Աստվածաշունչը երանի չի տալիս և առավել ևս, Աստծո որդի չի կոչում նրանց, ովքեր ծառայելով սատանային՝ աղետներ, ողբ, կորուստներ ու պատուհաս են բերել իրենց հավատացողներին ու հետևորդներին:

Երեմիա մարգարեն հորդորում էր Աստծուց հեռացած իր ժողովրդի զավակներին, որ չլացեն մեռելների վրա, այլ լացեն որովհետև պիտի չտեսնեն իրենց հայրենի երկիրը աքսորի պատիժի պատճառով, «Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը» (Երեմ․ 22:10)»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում