Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 00:35 07-08-2025

Շիրակում աղքատության ցուցիչը չի փոխվում․ մարդիկ գիտեմ, որ ճնճղապաշարով են ապրում. Վահան Թումասյան

Ըստ պաշտոնական տվյալների` Շիրակի մարզում աղքատ է բնակչության 43 տոկոսը, 4 տոկոսը՝ համարվում են ծայրահեղ աղքատ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հետ, ով աշխատում է մարզի խոցելի շերտերի հետ։

«Շիրակում աղքատության ցուցիչը չի փոխվում․ մարդիկ գիտեմ, որ ճնճղապաշարով են ապրում։ Ցավոք մենք չունենացանք այնպիսի համապետական, կամ մարզային իշխանություն, կամ էլ ընտրովի ղեկավարներ, պատգամավորներ, որոնք կարողանային աղքատության պատճառները խորքային վերլուծություն ենթարկեին և համատեղ փորձեին գտնել դրանց լուծումը»,-ասում է Թումասյանը։

Վահան Թումասյանի խոսքով` վերջին շրջանում շատ քիչ է խոսվում մարզի սոցիալական վիճակի մասին։ Ըստ նրա` պատճառն էլ է բնական. Արցախից բռնի տեղահանված 120.000 մարդկանց խնդիրների ֆոնին, մարզի խնդիրները երկրորդական են դարձել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում