Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:27 05-08-2025

Հայ երիտասարդը կյանքի և մահվան միջակայքում է. մենք գործ ունենք ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշման բիրտ օրինակի հետ

Մեկ խնդրանք ունեմ բոլորիդ:

Իմ լավ ընկեր Վարազդատ Հարությունյանը հանդիսանալով Աղվան Արշակյանի փաստաբանը տևական ժամանակ է արդեն հանրային իրազեկման շրջանակներում ներկայացնում է «Սրբազան Պայքարի» երիտասարդ աջակից Աղվանի առողջական վիճակի և փաստացի կալանքի անհամատեղելիության հանգամանքները: Վարազդատը բազմաթիվ անգամներ անդրադարձել է այդ փուչ քրեական հետապնդման իրավական տեսանկյունին, անհիմն մեղադրանքներին և որպես Աղվանի փաստաբան կռիվ է տալիս նրա առողջական վիճակի և փաստացի կյանքի որակի լավարկման համար, շեշտելով կալանքի կրման պայմանների և Աղվանի առողջական վիճակի մեղմ ասած վտանգավոր անհամատեղելիությունը:

Հայ երիտասարդը կյանքի և մահվան միջակայքում է հիմա: Նրա առողջական վիճակի ծայրահեղ վտանգավորությունը այս համակարգի համար շատ ավելի պակաս նշանակություն ունի, քան դատական համակարգի բյուրոկրատաիրավական կարգավորումներն ու պայմանականությունները՝ լինեն դրանք միտումնավոր, թե ոչ:

Խնդրանքս է ականջալուր լինել և բարձրաձայնել այս խնդիրը: Մենք գործ ունենք ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշման բիրտ օրինակի հետ: Մենք գործ ունենք երիտասարդի կյանք փրկելու հետ: Մենք գործ ունենք հիմա բան անելու հետ, որ հետո չզղջանք չարածի համար:

Վլադիմիր Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում