Ներքին 1 տարի առաջ - 16:59 05-08-2025

ArCa-ի հետ կապված խնդիրը սարքի խափանման հետևանք էր. ԿԲ փոխնախագահ

«ArCa համակարգի՝ օրեր առաջ գրանցված խափանումները եղել են սարքի խափանման արդյունք։ Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը և հավելելով, որ սարքի խափանման հետ կապված հետազոտություններ են իրականացվում, նաև մասնագետներ են հրավիրվել, որպեսզի հասկանան, թե ինչով է դա պայմանավորված եղել։

«Մենք ունեցել ենք ArCa համակարգի երկու խափանում, որոնք եղել են շատ նման պատճառներով․ սարքավորում է եղել, որը արտաքինից աշխատող է եղել, բայց փաստացի որոշակի խնդիրներ է ունեցել կապի հետ։ Դրա պատճառով սարքն արտադրողին հրավիրել են, որպեսզի կարողանա իրավիճակը բացատրել»։