Մամուլ 1 տարի առաջ - 07:55 05-08-2025

Եղիշե Մելիքյանն էլ չի՞ քննադատի ֆեդերացիային․ ՀՖՖ ղեկավարներն այլևս «անքննելի են». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ մինչև ուրբաթ տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ պայմանագրի կնքման արարողությունը։ Մելիքյանի և ֆեդերացիայի միջև մեկնարկած միջնորդված բանակցությունների մասին տեղեկություններ ունեցել ենք դեռ նախորդ ամսվա կեսերին, սակայն, հաշվի առնելով ՀՖՖ-ի մեր բարեկամի խնդրանքը, դրան անդրադարձանք անցած շաբաթ ու, իհարկե, էլի առաջինն էինք։ Որքան էլ հատկապես սպորտային կայքերը խուսափեցին «Ժողովուրդ» օրաթերին հղում տալուց՝ փաստը մնում է փաստ։ Մենք այլևս հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին․ թեման շատ փակ էր ու կոնֆիդենցիալ։ Մելիքյանի ու ՀՖՖ ղեկավարների հարաբերությունների, նրանց՝ հրապարակային բավականին սուր քննադատությունների ֆոնին շատերը մինչև հիմա չեն հավատում, որ Մելիքյանն այսքանից հետո կարող է աշխատել Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի ենթակայության տակ։ Մեզ հետ զրույցում հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկն ասաց, որ Մելիքյանին գիտի որպես սկզբունքային տղամարդու, որ եթե մի բան ասում է՝ մինչև վերջ մնում է իր դիրքորոշմանը, ու հավելեց, որ միևնույնն է՝ Եղիշեից չի հավատում, թե այդքանից հետո կաշխատի այս մարդկանց հետ։ Մենք, իհարկե, հաջողություն ենք մաղթում ազգային հավաքականին, սակայն ինչպես ժամանակին բխում էր նույն Եղիշե Մելիքյանի հարցազրույցների տրամաբանությունից՝ այս մարդիկ (ՀՖՖ ղեկավարություն) չեն հասկանում ֆուտբոլից, ու ոլորտը կարող է ոտքի կանգնել միայն նրանց գնալուց հետո։ Թե ինչ է Մելիքյանը մտածում ՀՖՖ ղեկավարների մասին հիմա, դժվարանում ենք կանխատեսել։ Մեր աղբյուրները մոտ օրերս տեղեկություններ կփոխանցեն գործարքի ֆինանսական ու այլ բնույթի պայմանավորվածությունների մասին։ Տեղեկություններ ունենք, որ ֆուտբոլի երկրպագուների խմբեր ցանկանում են հանդիպել Եղիշեի հետ և հարցեր ունեն նրան, բայց դրանք՝ պաշտոնական հայտարարությունից հետո։ Վերջում տեղադրենք մամուլում առկա մի քանի կարճ հայտարարություններ, որ արել է Մելիքյանը ՀՖՖ ղեկավարների հասցեին․ սրանք փոքր հատված են։ • «Ես պատերազմ եմ հայտարարում, թքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ»․ Եղիշե Մելիքյան։ • «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրաժարվել է ՀՖՖ-ից ընդունել լավագույն մարզչի մրցանակը։ • Ինձ էլ դատի տվե՛ք, իմ հետևից էլ ոստիկան ուղարկե՛ք. պաշտոնապես ասում եմ՝ ՀՖՖ-ն աշխատել է օրենքի կոպիտ խախտումով. պարոն Մելիքբեկյան։ • «Նիկողոսյանը մեր ֆուտբոլի «սեռի կարդինալն» է։ «Որոգայթ» կոչվող մի սերիալ կար ժամանակին, կհիշեք, մեջն էլ մի Ռուդոլֆ կար, ա՛յ էդ Ռուդոլֆին շատ եմ նմանացնում»,- Եղիշե Մելիքյան։ Հիմա այս ամենն անցյալում է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը