Արտաքին 1 տարի առաջ - 19:38 02-08-2025

Պետք է հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերի լիարժեք ավարտին և բոլոր պատանդների վերադարձին. Ուիտկոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ այսօր գերխնդիր է Գազայի հատվածում մարտերի վերջնական դադարեցումը: Նրա խոսքով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջանկյալ համաձայնագրից առաջ պետք է հասնել մարտերի լիարժեք ավարտին և բոլոր պատանդների վերադարձին:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը պատանդների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նրանց վերադարձի հետ կապված բանակցություններում հաջողություններ չեն գրանցվել:

«Ես կցանկանայի նորություններ ունենալ ձեզ համար։ Բայց իրավիճակը բարդ է։ Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել: ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է», - ասել է Ուիտկոֆը:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ այդ հարցը խիստ անհանգստացնում Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը ցանկանում է նրանց բոլոր պատանդների վերադարձը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին