Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:50 26-07-2025

ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԷՑ-ը Կարապետյաններից խլելու փաշինյանական արկածախնդրությունն արդարացնելու համար քպականները երբեմն այնպիսի պատճառաբանություններ են հնարում կամ այնպիսի «քարոզչություն» են կազմակերպում, որ ակամա իրենք էլ են խոստովանում, որ գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացի հետ, և այս ամենը ոչ մի կապ չունի ՀԷՑ-ից «հանրության դժգոհության», ՀԷՑ-ի լավ կամ վատ աշխատանքի, «էներգետիկ ճգնաժամի» կամ նման այլ բաների հետ:

Օրինակ՝ այս օրերին որոշ քպական «փիառչիկներ» գրում են, թե ընդդիմադիր հայացքներ ունեցողները դիտավորյալ թիրախավորել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի ցույց տան, թե ինչքան վատ է աշխատում, բայց իշխանությունները ոչինչ չեն անում այս ուղղությամբ: Եվ այս քպականները միանգամից հավելում են՝ այ, եթե վաղը-մյուս օրը «Վեոլիա ջուր» ընկերության կառավարիչը իշխող ուժի ղեկավարի հասցեին քննադատություն հնչեցնի, ու այդ ընկերության կառավարչին փոխելու հարց բարձրացվի, նույն այդ ընդդիմադիրները աղմուկ կբարձրացնեն ու կսկսեն իշխանություններից պաշտպանել «Վեոլիա ջուր» ընկերության կառավարչին:

Այն, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը շատ վատ է աշխատում, նույնիսկ քննարկելու հարց չէ: Բայց այստեղ ուշագրավն այն է, որ հենց քպական «փիառչիկներն» են ընդունում, որ այս իշխանության օրոք որևէ կառույցի աշխատանքի արդյունավետությունը, արդյունքը կարևոր չէ, կարևորն այն է, թե ինչպես է տվյալ միավորն «իրեն պահում» Նիկոլ Փաշինյանի հանդեպ, այսինքն՝ որոշումներն ընդունվում են բացառապես քաղաքական քմահաճույքներից ելնելով: Սա ինքնին նշանակում է, որ քպականներն էլ արդեն չեն թաքցնում, որ ՀԷՑ-ին (բնականաբար, «Տաշիր Գրուպի» հետ կապված մյուս ընկերություններին) առնչվող այս ամբողջ «բոլոլան», ինչես նաև գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը բացառապես քաղաքական է:

Եվ, ի դեպ, գուցե քպականները չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ, բայց շատ բնական է, որ ընդդիմությունը կարող է աղմուկ բարձրացնել բոլոր այն դեպքերում, երբ ճնշումներ կիրառվեն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ