Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:18 25-07-2025

Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքեր են նրանք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո թեական պատկեր էր ստեղծվել, թե ամեն բան կխաղաղվի, սակայն իրավիճակն ավելի լարվեց։

Երեկ ՀէՑ-ի շուրջ եւս մի սկանդալ «պայթեց». ArmLur.am-ը գրեց, որ ըստ տեղեկությունների՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ՀԷՑ էր կանչել «Ջի Թի Բի» ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանին, եւ նրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել «Ջի Թի Բի» ընկերության սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին։

Իրավիճակը դեռ չէր հանդարտվել ՀԷՑ-ում՝ մի շարք նոր նշանակումներ արվեցին, որոնք այդքան էլ պատահական չէին։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտման, երեկ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լեւոն Օհանեսյանը, որն այդքան էլ «պատահական» մարդ չէ։ Լեւոն Օհանեսյանը եղել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրենը. հիմա այդ հիմնադրամը գլխավորում է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։

Ըստ համադրվող փաստերի՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը, որը նախկին իշխանությունների կադրերից է եղել։ Նա 2015 թվականի հունվարի 22-ին եղել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը։

2017-2019 թվականներին եղել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրենը։

ՀԷՑ-ի իրացման նոր տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ստացվում է, որ ՀԷՑ-ը ոչ միայն «խլվել է», այլեւ «ՔՊ-ացվել»»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա