Ներքին 1 տարի առաջ - 18:00 24-07-2025

Փաշինյանը վտանգի տակ է․ նա կենթարկվի միջազգային դատարանի՝ ՀԷՑ-ը չխլելու որոշմանը․ հարցում

Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բարերար Սամվել Կարապետյանը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային արբիտրաժում։

Հաղորդման համաձայն՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ վերջերս ընդունված դրույթների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ-ի բռնագրավման հետագա քայլերից։

Նշվում է նաև, որ արտակարգ արբիտրաժի որոշումը ՀՀ կառավարության համար պարտադիր կատարման ենթակա է։

Oragir.News-ը հարցում իրականացրեց Երևանում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը այս հարցի վերաբերյալ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կհետևի՞ միջազգային դատարանի որոշմանը։

Քաղաքացիների մեծ մասը համոզված էր, որ օրենքի պահպանման դեպքում Փաշինյանը պետք է ենթարկվի որոշմանը։

«Իրեն հարցրեք, նա որևէ օրենքի կամ որոշման հետ շարժվո՞ւմ է։ Նա թյուրիմացություն է այս երկրի համար»,– ասաց հարցվածներից մեկը։

Մյուս քաղաքացին հավելեց. «Իհարկե՝ կենթարկվի։ Փաշինյանն, առանց այդ էլ՝ վտանգի տակ է՝ հեռացվելու վտանգի տակ։ Միջազգային դատարանի որոշումը կիրականացնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված