Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 16:57 24-07-2025

Վեց ամիս բուժել էին թոքաբորբից, իսկ պատճառը պլաստիկե կափարիչն էր

8-ամյա տղային երկար ժամանակ իզուր փորձել էին բուժել թոքաբորբից, սակայն միայն ամիսներ անց բժիշկները պարզել էին հիվանդության իրական պատճառը՝ պլաստիկե կափարիչ, որը խրված էր երեխայի բրոնխներում։

Տղան տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոց, որտեղ ծնողները վեց ամիս շարունակ փորձել են նրան բուժել թոքաբորբից։ Նա նաև պարբերաբար վարակվում էր շնչառական հիվանդություններով։

Բժիշկների հետազոտությամբ պարզվել է, որ երեխայի աջ թոքը բորբոքված էր և չուներ պատշաճ օդափոխություն։ Բրոնխներում հայտնաբերված պլաստիկե կափարիչն էլ եղել է այդ ամենի պատճառը։ Միայն օտար մարմնի հայտնաբերումից հետո տղան հիշել է, որ 6 ամիս առաջ պատահաբար շնչել էր այն։

Վիրահատությունը, որի ընթացքում կափարիչը հեռացվել է, տևել է շուրջ 30 րոպե։ Երեխայի վիճակը ներկայում կայուն է։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև