Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 24-07-2025

Արշավել պատարագի ժամանակ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Փաշինյանին հանգիստ չի տալիս Եկեղեցու դեմ պայքարի գաղափարը, երեկ նա հերթական գրառումն արեց՝ մանրամասնելով Վեհարանն «ազատագրելու» ծրագիրը, համաձայն որի Վեհափառին հեռացնելուց հետո ոչ թե նոր կաթողիկոս կընտրեն, այլ տեղապահ կնշանակեն, եւ կաթողիկոս չի ընտրվի այնքան ժամանակ, «քանի դեռ «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա չհաստատվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը»։

Սա նշանակում է Եկեղեցին գլխատել եւ տարիներով թողնել առանց հոգեւոր առաջնորդի։

Փաշինյանը նաեւ նկարագրեց, թե ովքեր կարող են մասնակցել «վեհարանը վեհի» շարժմանը՝ պետք է լինեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն), գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահք, ամեն օր աղոթեն եւ այլն։

Իրականում, կան լուրեր, որ արդեն մի քանի շաբաթ է՝ իշխանությունը Վեհարանի դեմ ապստամբող խմբեր է հավաքագրում, որոնցում ընդգրկված են հիմնականում նախկին հանցագործներ, թմրամոլներ, հակասոցիալական վարքի տեր մարդիկ, որոնց հավաքում, կոորդինացնում են, թե ինչպես ասպատակեն Մայր Աթոռը։

Նախնական տեղեկություններով՝ Փաշինյանի Եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնին ընդառաջ։

Ասում են՝ Փաշինյանը երկար է մտածել Եկեղեցին գրոհելու օրվա մասին, մի քանի անգամ օրը փոխել է, բայց ամեն անգամ հարց է ծագել՝ եթե Վեհափառը եկեղեցում չլինի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ուստի որոշել են պատարագի ժամին ներխուժել։

Ի դեպ, նախորդ օրը ՔՊ վարչության նիստին առանց Փաշինյանի նաեւ դա են քննարկել: Մեզ ասացին, որ վերնախավում Փաշինյանը աջակիցներ, համախոհներ գրեթե չունի, սակայն ոչ մեկը չի հանդգնում բարձրաձայնել դա։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա