Մամուլ 1 տարի առաջ - 07:36 24-07-2025

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը հեռանում է. ով է գաղտնալսված հավանական թեկնածուն․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 8-ին լրանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի պաշտոնավարման ժամկետը, եւ վերջինս, ըստ օրենքի, հերթական անգամ չի կարող առաջադրվել դատարանի նախագահի պաշտոնում։

Ի՞նչ է սպասվում ՀՀ վերաքննիչ դատարանում, ո՞վ է դատարանի նախագահի հավանական թեկնածուն, որի մասին խոսակցությունները դատարանում ակտիվորեն քննարկվում են։

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ընտրի դատարանի նախագահի, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին ակտիվ քննարկվում է Վաչե Մարգարյանի անունը։ Դատական համակարգում հայտնի է, որ նա ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի մտերիմ ընկերն է, ու չի բացառվում, որ ընկերությունը, քաղաքական կապերը հաղթեն, ու Մարգարյանն ընտրվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։

Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանը, որին մակագրվել է Միքայել սրբազանի կալանքի դեմ բողոքը, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է տարիներ առաջ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշմամբ։ Այս որոշումից ամիսներ անց հրապարակվել էր 2018-ին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում շրջանառվում էր նաեւ Վաչե Մարգարյանի անունը։

Ավելին՝ Երեմ Սարգսյանը Միքայել սրբազանի գործը Մարգարյանին մակագրելու վերաբերյալ հայտնել էր. «Եթե իշխանությունները ցանկանում են անվրեպ իրականացնել կալանքի հաստատումը, բողոքի մերժումը, ուրեմն կոնկրետ դատավորների են մակագրում։ Իմ փորձը, իմ դիտարկումները վկայում են այն մասին, որ վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանից հետո Վաչե Մարգարյանին են մակագրում նման գործերը»։

Կարճ ասած՝ ՔՊ-ի «սրտի» քմահաճույքները կատարող դատավորը կդառնա դատարանի նախագահ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում