Ներքին 1 տարի առաջ - 22:50 22-07-2025

Վրաերթ՝ Երևանում․ «Tesla»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից մեկը անչափահաս է

Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:45-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Շերամի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած 3 քաղաքացու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Tesla»-ն բախվել է դեպի բարձրահարկ շենք տանող բազալտե աստիճաններին։

Վրաերթի հետևանքով 3 հետիոտները, որոնցից մեկը անչափահաս է, ու «Tesla»-ի վարորդը տեղափոխվել են․ անչափահասը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ չափահասները՝ այլ հիվանդանոց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված