Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:29 20-07-2025

Եկել է պետության վերջը. անգամ արտաքին թշնամու, ցեղասպանող հարևանի կարիքը չկա. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ժամանակին միայն մամուլը, լրատվամիջոցներն էին պետական ու հանրային գործիչներին քննադատում, նրանց վարք ու բարքին անդրադառնում, այն էլ բավականին զգուշորեն, որ թույլատրելի սահմանները չանցնեն և չմեղադրվեն զրպարտություն ու վիրավորանք տարածելու համար: Ասենք, 2011 թվին Արզաքանցյան Տիգրանը դատի էր տվել Երկիրին, իրեն «կազինո հաճախող»ու «ստիլյագ» ասելու համար: Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով մեր լեքսիկոն մուտք գործեցին բազում անթույլատրելի արտահայտություններ, որոնք բարեկիրթ մարդիկ ուղղակի չեն օգտագործում:

Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նաև հանրային շփումներ և հանրային լեզվամտածողություն է ձևավորում, ուստի շատ կիրթ մարդիկ հիմա օրը ցերեկով, երեխաների ներկայությամբ կիրառում են, ասենք, «դոմփել» բառն ու անհարմար չեն զգում: Առաջ մարդկանց անկողին մտնելը համարվում էր անթույլատրելի բան և Հայաստանում անգամ տաբլոիդները դա չէին անում: Մեր ժողովրդի մենթալիտետից բխող կարմիր գծեր կային, որոնք չէին խախտվում: Հանրային չգրված կոնսենսուս կար, որ եթե դու խախտում ես, ապա քո հանդեպ էլ կարող են խախտել, իսկ հասարակության մեջ սրբեր, որպես կանոն, չկան, և այդ գծերի խախտումը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ ու շատ հեռուն տանել...

Անցյալում էլ իշխանությունները քաղաքական հետապնդումներ էին իրականացնում, իրենց հակառակորդների դեմ իրենց ձեռքում ժամանակավորապես գտնվող լծակներն օգտագործում, բայց ինչ որ սահմաններ չէին խախտում: Օրինակ, բացահայտորեն իրավապահներին չէին հրահանգում բռնել իրենց քննադատող, կամ իրենց համար վտանգ ներկայացնող մարդկանց: Իրավունքի գոնե ֆորմալ կողմը պահպանում էին:

Եվ վերջապես. առաջ էլ էին քաղաքական նշանակումներ արվում, ապաշնորհ ու անարժան մարդկանց բարձր պաշտոնների դնում, բայց երբ մի գործ չքննած տգետին դատավոր են նշանակում, սեքսից բացի այլ բանի մասին մտածելու անընդունակին` նախարար, հանուն պաշտոնի սեփական հոր նկատմամբ գործ հարուցելու ունակին` դատախազ, գալիս է պետության վերջը: Էստեղ անգամ արտաքին թշնամու, ցեղասպանող հարևանի կարիքը չկա..

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին