Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:42 17-07-2025

Մեզ ո՛չ «Ակադեմիական քաղաք» կործանարար ծրագիրն է պետք, ո՛չ էլ այնտեղ ենիչերիներ պատրաստող փաշինյանական դպրոցներ

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլ Փաշինյան. ««Ակադեմիական քաղաք»-ում կլինի ավագ դպրոցների համակարգ, որտեղ կներառվեն առավել օժտված աշակերտները, որոնց տաղանդի վրա լրացուցիչ ներդրումներ անելը կդիտվի անհրաժեշտություն»։

Պարզ է, չէ՞, որ այդ «հատուկ» ավագ դպրոցների աշակերտներին, եթե գործը գլուխ բերվի, դաստիարակելու են որպես իսկական փաշինյանական ենիչերիներ։ Մասնավորապես, այդ «առավել օժտված աշակերտներին» դասավանդելու են այլընտրանքային, կեղծ Հայոց պատմություն, որտեղ, օրինակ.

— Վարդան Մամիկոնյանը մի անխելք մարդ է եղել, իսկ Վասակ Սյունին՝ «մեծ դիվանագետ», «հերոս» ու «մարտիրոս», և գուցե առհասարակ Ավարայրի ճակատամարտ չի էլ եղել, իսկ եթե անգամ եղել է, ապա հայերը «պարտություն են կրել» և անիմաստ կորուստներ կրել։

— Հայոց ցեղասպանությունը եղել է ոչ թե ցեղասպանություն, այլ փոխադարձ կոտորածներ՝ մի տճահ կնճիռ հայերի և թուրքերի 1000-ամյա համատեղ բարիդրացիական պատմության մեջ, իսկ եթե ինչ-որ պատճառով էլ հայերը տուժել են, ապա մեղավորը հենց իրենք են, քանի որ ազատ ապրելու ցանկություն են արտահայտել։

— Արցախը երբեք հայոց նահանգ չի եղել, Արցախյան ազատամարտն էլ չի եղել. պարզապես հայերը սկսել են խաղաղ Ադրբեջանի դեմ ինչ-որ «մուտիլովկաներ», որոնք վատ ավարտ են ունեցել հենց իրենց համար։ Եվ, իհարկե, մեղավորը կրկին իրենք են եղել։

— Հայոց ազգային-ազատագրական շարժումներն էլ ազատագրական բնույթ չեն կրել, այլ եղել են առանձին ղեկավարների ու Հայոց եկեղեցու սադրանքներ՝ անձնական շահերը սպասարկելու նպատակով։ Արդյունքում շրջակա կայսրությունները լարվել են հայերի դեմ, և զոհերի ողջ պատասխանատվությունը, բնականաբար, ընկել է հենց հայերի վրա։

— Հայոց եկեղեցին հայ ժողովրդի թշնամին է եղել դարեր ի վեր ու հիմա էլ շարունակում է իր թշնամական գործունեությունը՝ նպատակ ունենալով կործանել հայոց պետությունը և հայերին գժտեցնել իր բարի հարևանների՝ թուրքերի և ադրբեջանցիների հետ.

— Հայաստանը եղել է ոչ թե երկիր, թագավորություն, պետություն ու քաղաքակրթություն, այլ ընդամենը մի աշխարհագրական եզրույթ (տերմին), որտեղ հայերը միշտ փոքրամասնություն են կազմել։
Եվ այլն, և այլն...

Երբ Փաշինյանն ու ՔՊ-ականները խոսում են կրթությունից ու կրթական համակարգից, ապա պետք է հասկանալ՝ նրանք ծրագրում են իրականացնել բացառապես թուրք-ադրբեջանական շահերից բխող չարեփոխումներ՝ ջախջախելով հայոց ինքնությունը և կերտելով «նոր հայերի»՝ իրենց իսկ անհայրենիք պատկերով, թուրքական վերահսկողությամբ ու հավանությամբ։

Մեզ ո՛չ «Ակադեմիական քաղաք» անվամբ կործանարար ծրագիր է պետք, ո՛չ էլ այնտեղ ենիչերիներ պատրաստող փաշինյանական դպրոցներ։ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ