Արտաքին 1 տարի առաջ - 14:45 17-07-2025

Ռադան հաստատել է Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պետական իշխանության կազմակերպման հարցերով հանձնաժողովն աջակցել է Յուլիա Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետ նշանակելու՝ նախագահ Զելենսկու առաջարկին։

Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի Telegram ալիքին։

Ժելեզնյակի խոսքով՝ հանձնաժողովի 16 անդամ կողմ է քվեարկել Սվիրիդենկոյին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակելու առաջարկին, 4-ը՝ ձեռնպահ։

Շաբաթվա ընթացքում Ուկրաինայի կառավարությունում փոփոխություններ են սպասվում։ Հուլիսի 14-ին Զելենսկին առաջարկել էր Սվիրիդենկոյին զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Հուլիսի 16-ին, խորհրդարանը պաշտոնանկ է արել վարչապետ Դենիս Շմիգալին և նրա կառավարությանը։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Օլգա Ստեֆանիշինան, ինչպես հաղորդում են RBC-Ukraine-ի աղբյուրները, կարող է դառնալ Ուկրաինայի դեսպանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուստեմ Ումերովը կստանձնի Ռուսաստանի հետ բանակցողի դերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի