Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:24 16-07-2025

Ամեն ոլորտում ինձ փորձել եմ ու խճճվել. կապս Աստծո հետ դեռ մանկուց է եղել. կին հոգևորական

Աղոթքով ու եկեղեցու այցելությամբ է սկսվում ճգնանվոր մենակյաց Գայանեի օրը։ Ճգնավորի խիստ կենցաղով ապրող Գայանե Աբգարյանի երազանքների մեջ էր բժշկի մասնագիտությունը, հետո իրեն փորձել է արվեստի ու արհեստի բնագավառներում, բայց, ինչպես ինքն է ասում, ոչ մի ոլորտում իրեն չի գտել։

«Ամեն ոլորտում ինձ փորձել եմ ու խճճվել. կապս Աստծո հետ դեռ մանկուց է եղել։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ճգնավորը։ Ընտանիքում Գայանեի որոշումը սպասելի էր, մայրը համաձայնվել է դստեր որոշմանն ու տվել իր մայրական օրհնությունը։

Չնայած դժվարություններին և փորձություններին, Գայանեն ասում է, որ մինչև կյանքի վերջին շունչը հավատարիմ է մնալու Աստծուն տված ուխտին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին