Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:23 16-07-2025

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի հակաեկեղեցական հռետորաբանությունը

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում կրկին դրսևորած հակաեկեղեցական, հարձակողական հռետորաբանությունը։ Վարչապետը, պետական բարձր ամբիոնն օգտագործելով ոչ թե համախմբման, այլ պառակտման նպատակով, շարունակեց խաթարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը։ Այսօր հնչեցրած հայտարարությունները բացահայտ հակասում են Հայաստանի Սահմանադրության հիմնարար դրույթներին, որոնք երաշխավորում են թե՛ կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը, թե՛ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում։

Փաշինյանի նետերն ուղղված են այն ինստիտուտի դեմ, որը մեկուկես հազարամյակից ավել պահել ու միավորել է աշխարհասփյուռ հայությանը։ Պետական իշխանության բարձրագույն ղեկավարը հրապարակայնորեն միջամտում է մի կառույցի ներքին գործերին, որի «նորոգման» կարգը կարող է որոշել միայն եկեղեցական կանոնական իրավունքը, ոչ թե Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը։

Նման ելույթները արհեստականորեն բաժանում են հոգևորականներին «ճիշտ» ու «սխալ» խմբերի՝ սերմանելով անվստահություն և ստեղծելով վտանգավոր նախադեպ, որտեղ քաղաքական իշխանությունը իրեն վերապահում է չափել հավատքի սահմանները։ Սա ոչ միայն խեղում է եկեղեցու ինքնիշխան բնույթը, այլ նաև սպառնում է վերածվել «վհուկների որսի», որտեղ «անհնազանդ» ձայները կարող են լռեցվել պետական լծակներով։

Հայոց եկեղեցու պահպանության Համահայկական խորհուրդը դատապարտում է վարչապետի շարունակական հայտարարությունները, որոնք հակասում են նաև միջազգային իրավունքի նորմերին, որտեղ հստակ շեշտվում է, որ պետությունը պետք է զերծ մնա եկեղեցական կառույցները «բարեփոխելու» փորձերից։ Այս թեմայով խորհուրդը մոտ օրերս հանգամանալից զեկույց կներկայացնի հասարակությանը:

Կոչ ենք անում երկրի քաղաքական ղեկավարությանը դադարեցնել հայության հոգևոր կենտրոնը պառակտող ելույթներն ու վերադառնալ սահմանադրականության դաշտ, որտեղ պետությունն ու եկեղեցին տարանջատված են»։

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է