Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:31 15-07-2025

Արմավիրում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ 3 վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ժորա Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիք Ավետիսյանի վարած «Foton Tunland» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մեկը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Արտակ Ղազարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում