Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:30 14-07-2025

​​​​​​​Պետք է վստահ լինենք, որ Սամվել Կարապետյանը խոցելի չէ և քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունի

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ․ «Գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ»,- հայտնել է նա։

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի դիտարկմամբ՝ Սամվել Կարապետյանի կողմից սկզբունքորեն նոր քաղաքական ուժ ձևավորելու վերաբերյալ հայտարարությունն ինքնին ուշագրավ է, հատկապես՝ այդ ուժի «սկզբունքորեն նոր» լինելու տեսանկյունից։

«Արդյոք պետք է սպասենք, որ իր թիմը հանդես է գալու այնպիսի նոր գաղափարական պլատֆորմով, որը բովանդակային տեսանկյունից աննախադեպ է գոնե Հայաստանի համար, թե՞ սկզբունքայնությունը դրսևորվելու է միանգամայն նոր դեմքերի՝ քաղաքականություն մուտք գործելու ձևով։ Քանի դեռ այս հարցում հստակություն չի մտցվել, պարոն Կարապետյանի հիմնադրելիք սկզբունքորեն նոր քաղաքական ուժի հեռանկարների մասին կանխատեսումներ անելը ճիշտ չի լինի։ Նաև անհրաժեշտ է վստահ լինել, որ պարոն Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու լիարժեք իրավունքն ունի՝ Հայաստանում մշտական բնակության ցենզը իր դեպքում ընտրություններին մասնակցելու համար խոչընդոտ չի դառնա։ Սա կարևոր է պարզաբանել այժմ, որպեսզի հետո այս հարցը անհարկի շահարկումների ու մեղադրանքների առիթ չդառնա և իրավական տեսանկյունից խոցելի չդարձնի այս նախաձեռնությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց դիվանագետը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը