Ներքին 1 տարի առաջ - 15:31 13-07-2025

Արարատի մարզի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արարատի մարզային քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Աբել Վարդանյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Արարատի մարզային փրկարարական վարչության, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեծ թվով փրկարարներ և «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարները օգտագործում են նաև հատուկ դրոններ։

Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են առաջին իսկ պահից հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ժամանել էին հանգստի գոտում իրենց հանգիստ անցկացնելու, բայց ներգրավված են երեխայի որոնողական աշխատանքներին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրը նշում էր, որ իրենք Արմավիրի մարզի բնակիչներ են և ընդամենը 5 րոպե է իր աղջկանից աչքը քաշել ու այլևս չի տեսել։

Հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրը արդեն իջեցվել է, այդտեղ չի հայտնաբերվել։

Հանգստյան գոտուն հարակից կա դեռ սովետական տարիներից հայտնի Արտաշատի Ստալինյան ջրանցքը, որտեղով ջրի հոսքն այս պահին նույնպես փորձում են դադարեցնել, որպեսզի այդ հատվածում նույնպես որոնողական աշխատանքներ կատարեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կաքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում