Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:33 10-07-2025

Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանության ներսում աճող վախերն ու անվստահությունը սկսել են վերածվել քաղաքական հետապնդումների նոր ալիքի։ Նիկոլ Փաշինյանը, զգալով, որ օրեցօր կորցնում է վերահսկողությունը, անցել է «հին, բարի» մեթոդներին՝ ճնշումներ, քրեական գործեր, խուզարկություններ և այլն։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը օրերս փակ քննարկման ժամանակ հանձնարարել է իրավապահներին՝ ակտիվացնել իր իշխանության դեմ հանդես եկող շրջանակների նկատմամբ վարվող ռեպրեսիաները և նոր գործեր հարուցել՝ հատկապես շեշտելով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին և «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։

Մասնավորապես, Արշակ Կարապետյանի դեմ, որը վերջին շրջանում հանդես է գալիս առավել կոշտ հայտարարություններով, Փաշինյանը հանձնարարել է նախաձեռնել նոր քրեական վարույթներ։ Ըստ շրջանառվող տեղեկության, իրավապահ մարմիններին հանձնարարվել է «կարել նոր գործեր»՝ հիմնվելով ոչ միայն նրա նախկին պաշտոնավարման շրջանի վրա, այլև քաղաքական և հրապարակային ակտիվության դրվագների, կոշտ հայտարարությունների հիմքով այլ վարույթներ նախաձեռնել։

Իսկ Սամվել Կարապետյանի նկատմամբ սկսված քրեական գործը, ըստ նույն աղբյուրների, կարող է «ծավալվել», ինչի նշաններն արդեն իսկ նկատելի են։ Փաշինյանը մտահոգություն ունի, որ այժմյան թույլ հիմքերով գործի պարագայում, ի վերջո, դատարանը ստիպված կլինի ազատ արձակել հայտնի գործարարին, և հանձնարարել է նոր, առավել «հնչեղ» գործեր հարուցել։

Երբ պետական ինստիտուտներն իրենց հիմնական գործառույթները թողած՝ քաղաքական իշխանության համար դառնում են վախեցնելու միջոց, իսկ արդարադատությունը՝ հաշվեհարդարի գործիք, ստացվում է, որ գործ ունենք ոչ թե իշխանության, այլ պետությունը ռեպրեսիվ մեքենայի վերածած խմբավորման հետ։ Բայց պատմությունն արդեն ցույց է տվել՝ այսպես երկար շարունակվել չի կարող։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին