Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:04 09-07-2025

Ընձի հեչ մարդ չի կռնա արգելե, որ խոսամ, ես փոքրուց ճարպիկ եմ եղել. Սարիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանն ազատագրելու գրառման վերաբերյալ Oragir.News-ը Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանից հետաքրքրվեց, արդյո՞ք կմիանա Փաշինյանի առաջարկած ազատագրական պայքարին։

Սարիկ Մինասյանը հեռախոսով մեկնաբանություն տալուց հրաժարվեց, իսկ հարցազրույցի համար էլ պատճառաբանեց, որ քաղաքում չէ։

Սարիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք կաշկանդվածություն ունի խոսել այս թեմայի վերաբերյալ, արդյո՞ք ՔՊ-ական վերնախավը թույլ չի տալիս, որ շփվի լրագրողների հետ։ Մեր հարցադրումներին ի պատասխան Մինասյանը հայտարարեց. «Ընձի փոքր ժամանակ դաժը տնեցոնք չեն կարողացել արգելեն, որ չխոսամ։ Ճարպիկ եմ եղել, ընձի հեչ մարդ հեչ բան չի կռնա արգելե»,- հայտարարեց Սարիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ օրերս Գյումրիի ավագանու նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտարարել էր. «Եթե պարզվի, որ մեր թեմի առառջնորդի դեմ գործընթացում կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեն եկեղեցու կողքին, ոչ թե անձերի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը