Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:21 08-07-2025

Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը.

Եկեք ընդունենք, որ ցավոք ընդդիմադիր հատվածը վաղուց արդեն դարձել է իշխանության գործողությունների արձագանքող։ Հեռու չգնանք, նայեք վերջին տաս օրվա տեղի ունեցածը։ Նիկոլը հարձակվում է Մայր Աթոռի վրա՝ ընդդիմությունը արձագանքում է, Նիկոլը կալանավորում է սրբազաններին՝ ընդդիմությունն ընդամենը արձագանքում է, Նիկոլը կալանավորում է Սամվել Կարապետյանին՝ ընդդիմությունն արձագանքում է։ Արձագանքողի դեր ստանձնած ընդդիմությունը, ցավոք, չի կարող և ի զորու չէ առաջարկել մի այնպիսի օրակարգ, որտեղ Նիկոլը արձագանքող կլինի, այլ ոչ թե թելադրող։

Հիմա եկեք հասկանանք, թե ինչի կարող է տեսականորեն հանգեցնել այս ամենը։ Եթե ընդդիմությունը այսպես արձագանքելով հասնում է 2026 թ-ի ընտրություններին, ապա մեծ է հավանականությունը, որ մինչ այդ

Փաշինյանը կստորագրի Հայաստանի վերջնական կապիտուլիացիան
Սյունիքով կտա ճանապարհ Ադրբեջանին ու Թուրքիային՝ անունը դնելով «Խաղաղության խաչմերուկ»

Կհանձնի անկլավները

Վերջնականապես կվարկաբեկի Հայ Առաքելական եկեղեցին ու կկալանավորի ընդհուպ Վեհափառ Հայրապետին

Իր ավերները գործելու ճանապարհին կստանա աշխարհաքաղաքական աջակցություն Արևմուտքից
Հիմա, եթե այս ռեժիմը կարողանա այսքանն անել սեփական աթոռը պահելու ու պաշտպանելու համար, իշխանություն վերցնելը 2026 թ-ին ի՞նչ իմաստ է ունենալու։ Այսինքն, ինչպես ասում էր Արտավազդը, «Ավերակաց վրա՞ թագավորեմ»։ Սա այն պարագայում, եթե, իհարկե, կարողանաք հասնել հաջողության։ Իսկ ես վստահ եմ, որ չեք կարողանալու։ Նիկոլ Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ՝ ստանալով իր «աջակիցներից» լեգիտիմություն՝ անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի։

Եկեք ընդունենք, որ իմպիչմենտն այս պահին ՄԻԱԿ հնարավորությունն է առաջ քաշել օրակարգ, որի վերահսկողը Նիկոլ Փաշինյանը չէ։ Դրա հավանականությունը մշուշո՞տ է՝ այո', այս պահին միգուցե և ոչ իրատեսական՝ այո'։

Բայց ի՞նչ եք կորցնում դուք, երբ միավորվում եք այս օրակարգի շուրջ։ Մի՞թե վերը նկարագրածս հեռանկարն ավելի սարսափելի չէ։ Իսկ այն ավելի քան իրատեսական է։ Գոնե ձեր մեջ կասեք, որ սա էլ փորձեցինք, բայց չստացվեց... Հակառակ դեպքում մեր երկիրն այնքան է կորցնելու իր բովանդակությունն ու արժեքները, որ վերածվելու է մի տարածքի։ Ընդամենը տարածքի...

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում