Ներքին 1 տարի առաջ - 17:30 08-07-2025

Որքան գումար են պետբյուջե վճարել վարձով տան տերերը. ՊԵԿ-ը մանրամասնել է

2023 թվականի դեկտեմբերի 1-ից, ֆիզիկական անձի կողմից անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հարկ վճարելու դրույթը դառնում է պարտադիր՝ 10 % եկամտային հարկի դրույքով։

Oragir.News-ը ՊԵԿ-ից փորձեց հետաքրքրվել, թե 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 25-ը ինչքան եկամտային հարկ է գանձվել ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության նպատակով իրականացված գործարքներից։

ՊԵԿ-ից մեզ հայտնեցին, որ ըստ տարեկան հաշվարկների՝ 2023 թվականի հաշվետու տարվա ընթացքում բոլոր վարձակալական գործարքներից ստացված եկամուտների մասով հաշվարկվել է շուրջ 15,2 մլրդ դրամ հարկվող եկամուտ, 1.5 մլրդ դրամ եկամտային հարկ, որից պետական բյուջե է վճարվել շուրջ 1.3 մլրդ. դրամ եկամտային հարկ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար հաշվարկվել է շուրջ 16.2 մլրդ դրամ հարկվող եկամուտ և 1,6 մլրդ. դրամ եկամտային հարկ:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին