Ներքին 1 տարի առաջ - 15:22 08-07-2025

Նիկոլը վրա-վրա ճգնաժամեր է գեներացնում, որ չհասցնես հետևից․ Կարեն Վրթանեսյան

Նիկոլը վրա-վրա ճգնաժամեր է գեներացնում, որ չհասցնես հետևից, չլվես, մաշվես, գաս համոզման, որ դիմադրելն անհնարին է, ու վերջում ուժասպառ, հուսալքված քաշվես մի կողմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Անորոշություն + գոյաբանական սպառնալիքներ + էմոցիոնալ անդադար վայրիվերումներ = հոգեբանական կաթված։
Անընդհատ ճգնաժամեր ու ղալմաղալներ գեներացնելով՝ բոլորիս բերելու է վիճակի, երբ նույնիսկ տեսնելով անմիջական և իրական վտանգն, այլևս տեղներիցս չշարժվենք Անկեղծ ասած, մեզնից ոմանք արդեն վաղուց այս վիճակում են։

Իրականում այս արատավոր բոլորաշրջանից (ցիկլից) դուրս գալ հնարավոր է։

Եթե ինչ-որ պահից սովորենք չվազել իր գեներացրած աղմուկների հետևից, եթե սկսենք ինքներս գծել մեր անելիքը, սովորենք եղած շատ սակավ ռեսուրսները կենտրոնացնել ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին։
Կգա մի պահ, երբ արդեն մենք կթելադրենք օրակարգը, իսկ ռեժիմն արդեն ինքը կհայտնվի հետևից վազողի դերում (այդպես արդեն եղել է մի քանի անգամ, բայց կարճ է տևել)։

Սակայն եթե պատրաստ չես այդ պահին, ապա ինչքան էլ հարմար առիթներ, փուլեր լինեն, միևնույն է աչքիդ առաջ անցնելու են, գնան, ու ոչ մի բան չկարողանաս անել։

Օրինակ՝ երբ Նիկոլն Ամերիկայում դռնեդուռ էր ընկած, փորձում էր Թրամփի հետ հանդիպում կազմակերպել։ Այդ պահին նա մեծ հաշվով օդում կախված էր։ Ու ցանկացած ճիշտ հաշվարկած ընդվզում Հայաստանում կարող էր իրեն երկար ժամանակով գծերից գցել։ Բայց այդ պահին ազգային դաշտում չկար ընդվզմանը պատրաստ ուժ»,- գրել է Վրթանեսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում