Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:32 08-07-2025

Ի սկզբանե ծածկ նախատեսված չէր, որպեսզի ղեկավարը անձրևին կամ ճռռռ արևին ենթականերին չշարի ու ինքը ծածկի տակից ելույթներ ունենա

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի սկզբանե Հայաստանի Հանրապետության բոլոր տեսակի զորքերի (զինված ուժեր թե ոստիկանություն) շարահրապարակների (մեր իմացած պլացների) տրիբունաներին կամ այլ վայրում ծածկ նախատեսված չէր, որպեսզի ղեկավարներն ու ենթակաները շարվեն նույն պայմաններում։ Որպեսզի ղեկավարը անձրևի ժամանակ կամ ճռռռ արևին ենթականերին չշարի ու ինքը ծածկի տակից ելույթներ ունենա, իսկ շարելու դեպքում ինքն էլ, հավասարության պայմաններում, իր մաշկի վրա զգա իրականությունը։

Վերջերս, թե ՀՀ Զինված Ուժերում և թե ՀՀ Ոստիկանությունում, չգիտեմ հասկանալով, թե ոչ, մասսայաբար խախտում են այս հավասարության և էթիկայի նորմը ու ղեկավարներն իրենց անձը վեր դասում ենթականերից։

ՀՀ կառավարություն տեղյակ լինեք»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը