Ներքին 1 տարի առաջ - 18:08 07-07-2025

Իրավապահները նախատեսում են կրկին ներխուժել Մայր Աթոռ ու խուզարկություններ անցկացնել 

24News-ի տեղեկություններով, այսօր-վաղը իրավապահները պատրաստվում են կրկին ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու իբր ահաբեկչության հետ կապ ունեցող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ անցկացնել։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ նման գործողություն իրականացնելու համար արդեն պատրաստվել են քննչական խումբ և ուղեկցող ուժայիններ։

Մայր Աթոռ ներխուժման անոնսը, փաստացիորեն, այսօր տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե «Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»՝ այս կերպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը հավասարացնելով, ասենք, այդ համայնքում գործող մի որևիցե խանութի հետ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին