Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:18 06-07-2025

Շատերը կարծում են՝ Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը. միայն քսակի գործոնը բավարար չէ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

«Կրկնվի՞ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը

«Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական, մեկ բռունցք դառնալու ժամանակը»,- նշել է ազատազրկված Սամվել Կարապետյանն՝ իր աջակիցների բազմամարդ երթի օրը:

«Սկզբունքորեն նոր ուժի» թեզն ամենակարևորն էր այդ օրվա ակցիայի համատեքստում, հատկապես, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական համակարգում տեսանելի վակուում է՝ չնայած մեծ աղմուկին:

Շատերը կարծում են՝ Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը:

Բիձինա Իվանիշվիլին՝ խոշոր ձեռնարկատեր և բազմամիլիարդատեր, 2012 թ-ին հանկարծակի մտավ վրացական քաղաքական դաշտ, հիմնեց «Վրացական երազանք»-ը և վեց ամիս անց ընտրություններում փոխեց ուժային բալանսը՝ ստեղծելով մի իշխանություն, որը պահպանվում է մինչ այսօր:

Ինքնին հասկանալի է, որ միայն քսակի գործոնը չի կարող երաշխավորել Իվանիշվիլիի ֆենոմենի կրկնությունը:

Դրա համար անհրաժեշտ է առնվազն ևս երկու բաղադիչի առկայություն:

Դրանցից մեկը՝ բիզնեսի սոցիալական պատասխանատվության ամրագրումն է:

Այգիների, կենդանաբանական այգու, մարզադաշտերի վերականգնում, տասնյակ միլիոն լարի արժողությամբ առողջապահական և կրթական ծրագրեր՝ այս ամենը Իվանիշվիլիին ներկայացրեց ոչ թե «հեռավոր օլիգարխի», այլ «հայրենադարձ մեծահարուստի» կերպարով, որը «գրպանի» հաշվին լուծում է պետության սոցիալական խնդիրները։

Սամվել Կարապետյանը նույնպես աչքի է ընկել Հայաստանում բազմաթիվ բարեգործական ձեռնարկներով, սակայն խիստ անհրաժեշտ է դրանք ու նոր նախաձեռնություներն ամրապնդել սոցիալական կոնկրետ բաղադրիչով:

Երկրորդը, որն անհրաժեշտ է որակապես նոր ուժի ձևավորման համար, դա իդեոլոգիկ բաղադրիչն է:

Բիձինայի պարագայում՝ դա կոնսերվատիվ–պոպուլիստական օրակարգն էր, ի՞նչ են առաջարկելու Սամվել Կարապետյանն ու նրա կողմնակիցները:

Այս հարցադրումը խիստ սկզբունքային է, որովհետև բիզնեսի սոցիալական դեմքն ու քաղաքական ծրագիրը կարող են հանրային կոնսոլիդացիայի խթան հանդիսանալ, նոր թիմի ձևավորման ազդակ դառնալ:

Այս հարցերի պատասխանները դեռ չունենք ու դա, թերևս, օրինաչափ է, որովհետև քաղաքական հեռանկարի հարցն այս պահին ատորադասվում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը վերացնելու պահանջով:

Մյուս կողմից, Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող շարժումը դեռ չի հաղթահարել «էլիտարիզմը», ինչի հետևանքով մինչև վերջ չի «բացվել» հասարակության համար»:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․