Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:14 01-07-2025

Նիկոլ Փաշինյանի նման մարդը չի կարող եղբայր լինել մեզ. Շիրակի թեմի քահանա

Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական անգամ անդրադարձել է քահանաներին։

Նա գրել է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներդ իմ եղբայրներն եք, ներառյալ բացասական հայտարարություններ անողներդ, որովհետեւ Դուք չեք խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։ Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը։ Բայց Կաթողիկոս չէ եւ պետք է հեռանա Վեհարանից»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ եթե չհեռացավ, իրար հետ եղբայրաբար պիտի հեռացնեն։

Շիրակի թեմի քահանա Տեր Մակար քահանա Գալամդարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «Նիկոլ Փաշինյանի նման մարդը չի կարող եղբայր լինել մեզ։ Եկեղեցու դեմ դուրս ելած մարդը չի կարող եղբայր լինել»։

Քահանայի խոսքով` այս մարդիկ ոչ միայն եկեղեցու դեմ են դուրս եկել, այլ նաև հայկականության։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին