Շնորհակալ եմ Արմեն Աբազյանին․ Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ նոր տնօրենին
ԱԱԾ տնօրենի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Անդրանիկ Սիմոնյանին։ Արմեն Աբազյանին շնորհակալ եմ այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ ԱԱԾ–ում հանդիպումից։
Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Անդրանիկ Սիմոնյանը: