Ներքին 1 տարի առաջ - 11:21 30-06-2025

Բանկերի նկատմամբ պարտավորությունները կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն, քաղաքացիները «սև ցուցակում» չեն հայտնվի

Բանկերի նկատմամբ պարտավորությունները կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն, քաղաքացիները «սև ցուցակում» չեն հայտնվի․ ՆԳՆ և շահագրգիռ գերատեսչությունների համագործակցության արդյունքը

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ քննարկումներ է իրականացրել Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր։

Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)[ «սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։

Հարկ է նաև նշել, որ նկատվում է նշված հանցագործության նվազման միտում․ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։

Դրական միտումը պայմանավորված է իրավապահ մարմինների և ֆինանսական հաստատությունների կողմից համատեղ իրականացված արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներով, որոնց առանցքը իրազեկիչ միջոցառումներն են։

Ներքին գործերի նախարարությունը համագործակցում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ՝ նման հափշտակությունները կանխելու, քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:
Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգերի, նամակների կամ գովազդների դեպքում անմիջապես կապ հաստատեք տվյալ բանկի հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում